Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ներզատաբանություն

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնին՝ լավ տրամադրության հորմոնը. armeniamedicalcenter.am

Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը:  Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը: Նրա շնորհիվ են կրճատվում, օրինակ, աղեստամոքսային համակարգը կամ արգանդը՝ ծննդաբերության ժամանակ:

Գլխուղեղում այն իրականացնում է հանգստացնող գործառույթ: Օրգանիզմում միշտ պահպանվում է արթնության և քնի միջև հավասարակշռությունը, որը խիստ կարևոր է մարդու ընդհանուր վիճակի համար:


Նրա կարևոր գործառույթներից է ցավազգացողության շեմի վերահսկումը: Մարդիկ ցավն ընկալում են տարբեր կերպ: Եթե ցավը թեթև են տանում, նշանակում է ակտիվ է սերոտոնինային համակարգը:

Սերոտոնինի կարևոր խնդիրն է նաև օգնել մարդուն կենտրոնանալ կարևորի վրա: Գլխուղեղում մշտապես գործում են հսկայական քանակությամբ զգայական (սենսոր), հուզական և տեղեկատվական հոսքեր, և սերոտոնինը չեզոքացնում է դրանց ավելորդ մասը:

Եվ իհարկե, սերոտոնինը կարևոր դեր ունի մարդու հուզական վիճակի կարգավորման հարցում. нա ճնշում է բացասական հույզերը և կանխում ընկճախտի՝ դեպրեսիայի զարգացումը: Դրական և բացասական հույզերի կենտրոնների միջև հավասարակշռության խախտումը դառնում է ընկճախտի ծանր ձևերի պատճառ, որն իր հերթին կարող է հանգեցնել սուիցիդի (ինքնասպանության): Նման դեպքերում մեծ մասամբ հարկ է լինում դիմել հակադեպրեսանտների օգնությանը:

Այսպիսով, սերոտոնինի պակասն առաջացնում է քնի խանգարում, տագնապային վիճակ, ագրեսիա, հիշողության վատացում:
Սերոտոնինի քանակը հնարավոր է ավելացնել մի քանի միջոցներով: Դրանցից ամենապարզն է արևը, որի ճառագայթները դրդում են այդ նյութի արտադրությունը: Պետք է նաև կարևորել ֆիզիկական ակտիվությունը:  Եվ իհարկե՝ ճիշտ սնվել: Սերոտոնինն առաջանում է սննդային ամինոթթու տրիպտոֆանի փոխանակության արդյունքում: Այդ ամինաթթուն սակայն չի սինթեզվում օրգանիզմում. կարելի է ստանալ միայն սննդով: Տրիպտոֆանի օրվա դոզան կազմում է 250 մգ:

Տրիպտոֆանն առկա է հետևյալ մթեքներում.

  • ամենաշատ պարունակում է պանիրը, քիչ քանակով առկա է կաթի, կաթնային և կաթնա-թթվային մթերքներում (մածուն, կաթնաշոռ, կեֆիր),
  • ձու,
  • տրիպտոֆան պարունակում է նաև միսը,
  • ծովամթերք՝ ձկնեղենի տարբեր տեսականի,
  • հացահատիկեղեն՝ հնդկաձավար, սպիտակաձավար, եգիպտացորեն, վարսակ, ցորեն, բրինձ,
  • ընկուզեղեն և սերմեր,
  • լոբազգիներ,
  • սնկեր:


Բայց որպեսզի տրիպտոֆանը հասնի գլխուղեղ և մասնակցի սերոտոնինի արտադրությանը՝ նրան ածխաջրեր են անհրաժեշտ:

Այդ պատճառով օրվա սննդում պետք է հավասարակշռվեն բոլոր անհրաժեշտ մթերքները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ